Մեր աշխատանքը

"Խելացի" գյուղատնտեսություն
"Խելացի գյուղատնտեսություն"ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսության մեջ նոր մոտեցումների և լուծումների միջոցով կերտել տարբեր տնտեսությունների մոդելներ,  ուսուցանել այդ մոդելները  սոցիալապես անապահով ընտանիքներին և ֆինանսավորել այդ ընտանիքների կողմից  դրանց գործարկումն ու փոքրիկ տնտեսությունների հիմնադրումը։
"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում"
"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում" ծրագրով նախատեսվում է փորձարկել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և նրանց ընտանքիների ուժեղացման մի մոդել, որի ստեղծման նպատակով հիմնադրամը համագործակցում է Մանկական զարգացան հիմնադրամի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ: Այս ծրագիրը և համագործակցության այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով լուծել առաջացած խնդիրները, առողջացնել և ուժեղացնել ընտանիքը՝ օգնելով նրանց կառուցել բարեկեցիկ ապագա:

"Ապագա" հիմնադրամի ստեղծումը

 

Հիմնադրելով «Ապագա»-ն՝ Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:

 

Հիմնադրամի ստեղծմամբ նրանք որդեգրեցին այնպիսի ռազմավարություն, որի շրջանակում իրականացված ծրագրերը ոչ միայն կփոխեն հարյուրավոր մարդկանց ճակատագրեր, այլ նաև կնպաստեն Հայաստանում սոցիալ-տնտեսական ոլորտի կայուն զարգացմանն ու առողջ հասարակության կերտմանը:

"Ապագա" հիմնադրամի ստեղծումը

Հիմնադրամը տրամադրում է ոչ միայն մեկանգամյա օգնություն, այլ նաև իրականացնում է առկա խնդիրների բազմակողմանի ուսումնասիրություն և համապատասխան աջակցության ցուցաբերում: Շեշտը դրվում է հեռանկարային և երկարաժամկետ լուծումների վրա` նպատակ ունենալով կերտել այնպիսի հասարակություն, որտեղ պաշտպանված կլինեն դժվար իրավիճակում հայտնված երեխաների հիմնարար իրավունքները:

 

Մեր գործողություններն ուղղված են անհատի ու ընտանիքի կյանքի փուլերում առկա խնդիրների քայլ առ քայլ վերացմանը, որի արդյունքում կունենանք սեփական կենցաղը կազմակերպող առողջ հոգեբանությամբ հասարակություն:

© 2023 Apaga.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նախագծող՝ Studio One
Գտեք մեզ
Հասցե
ԱՊԱԳԱ Հիմնադրամ, ՀՀ, ք.Երևան 0002, Բուզանդի 91, 72 տարածք։ Հեռ.՝ + 374 11 900 400: էլ․Փոստ - info@apagafoundation.am
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Մի հապաղեք կապվել մեզ հետ
db.mandatory_field
db.mandatory_field
db.mandatory_field db.invalid_email
db.mandatory_field