Մեր աշխատանքը

Մնա Տանը
«Ապագա» հիմնադրամը սեփական միջոցներով պատրաստել է փաթեթներ 200 անձի համար և առաքել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող բոլոր հասցեատերերին։ Մենք ուրախ ենք, որ առաջիկա 14 օրերի ընթացքում այս մարդիկ չեն ունենա ոչ սննդի, ոչ էլ հիգիենայի պարագաների կարիք։
"Խելացի" գյուղատնտեսություն
"Խելացի գյուղատնտեսություն"ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսության մեջ նոր մոտեցումների և լուծումների միջոցով կերտել տարբեր տնտեսությունների մոդելներ,  ուսուցանել այդ մոդելները  սոցիալապես անապահով ընտանիքներին և ֆինանսավորել այդ ընտանիքների կողմից  դրանց գործարկումն ու փոքրիկ տնտեսությունների հիմնադրումը։
Աշխատանք Զինհաշմանդամներին
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և «Զինվորի տուն» հասարակական կազմակերպության՝ զինծառայողների վերականգնողական կենտրոնի   հետ միասին:  Ծրագրի գործընկերները  տվյալներ են տրամադրում   աշխատանք փնտրող զինհաշմանադմերի վերաբերյալ, իսկ “Ապագա” հիմնադրամը տարբեր ոլորտների ներկայացուցիչ առաջատար գործատուների հետ իրականացնում է աշխատանքեր՝ գտնելու ծրագրի շահառու  զինհաշմանդամների համար համապատասխան աշխատանք, մշակելու նրանց վերապատրաստման և տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների ու կարողությունների ուսուցման  դասընթացներ:
"Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիր
Ծրագրի շրջանակում մարզերում բնակվող 10 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրիկներ՝ ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ կկարողանան ինքնուրույն ապահովել իրենց և երեխաների բարեկեցիկ կյանքը:
"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում"
"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում" ծրագրով նախատեսվում է փորձարկել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և նրանց ընտանքիների ուժեղացման մի մոդել, որի ստեղծման նպատակով հիմնադրամը համագործակցում է Մանկական զարգացան հիմնադրամի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ: Այս ծրագիրը և համագործակցության այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով լուծել առաջացած խնդիրները, առողջացնել և ուժեղացնել ընտանիքը՝ օգնելով նրանց կառուցել բարեկեցիկ ապագա:

Ինչպես ստեղծվեց "Ապագա" հիմնադրամը

Հիմնադրելով «Ապագա»-ն Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժավարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:Հիմնադրամի ստեղծմամբ նրանք որդեգրեցին այնպիսի ռազմավարություն, որի շրջանակում իրականացված ծրագրերը ոչ միայն կփոխեն հարյուրավոր մարդկանց ճակատգրեր, այլ կնպաստեն Հայատաստանում սոցիալ֊տնտեսական ոլորտի կայուն զարգացացմանն ու առողջ հասարակության կերտմանը:
Ինչպես ստեղծվեց "Ապագա" հիմնադրամը

Աջակցությունը ենթադրում է ոչ թե մեկանգամյա օգնություն, այլ առաջացած խնդրի բազմակողմանի ուսումնասիրություն և ամբողջական լուծում: Մենք շեշտը դնում ենք հեռանկարային և երկարաժամկետ լուծումների վրա` նպատակ ունենալով կերտել այնպիսի հասարակություն, որտեղ պաշտպանված կլինեն հաշմանդամ երեխաների հիմնարար իրավունքները, ընտանեկան միջավայրում երեխայի խնամքի ու զարգացման իրավունքը: Մեր գործողություններն ուղղված են անհատի ու ընտանիքի կյանքի շղթայի բոլո՛ր օղակներում առկա խոցերի քայլ առ քայլ վերացմանը, որի արդյունքում մենք կունենանք սեփական ապրուստը իրենց աշխատանքով վաստակող, բարեկեցիկ ապագան ու արժանապատիվ կյանքը կառուցող ուժեղ անհատներ, արդյունքում ամուր ընտանիք և ամուր հասարակություն:
© 2020 Apaga.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նախագծող՝ Studio One
Գտեք մեզ
Հասցե
ԱՊԱԳԱ Հիմնադրամ, ՀՀ, ք.Երևան 0002, Բուզանդի 91, 72 տարածք։ Հեռ.՝ + 374 11 900 400: էլ․Փոստ - info@apagafoundation.am
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Մի հապաղեք կապվել մեզ հետ
db.mandatory_field
db.mandatory_field
db.mandatory_field db.invalid_email
db.mandatory_field