Առաքելություն, տեսլական և արժեքներ

Մենք կարևորում ենք հեռանկարային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացումը՝ ձգտելով ստեղծել այնպիսի մի հասարակություն, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ արժանապատիվ ապագա կառուցելու համար։ 

Մեր առաքելությունը

Օգնել մարդկանց կառուցել արժանապատիվ ապագա և նպաստել առողջ ու կրթված հասարակության ստեղծմանը՝ հիմնված հավասարության և անխտրականության սկզբունքների վրա։

Մենք օգնում ենք կառուցել ապագան՝ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների կամ հաշմանդամություն ունեցող անհատների կրթության որակի բարելավմանը, հմտությունների և գիտելիքների զարգացմանը, զբաղվածության և  առողջական խնդիրների  լուծմանը, ֆինանսական կայունությանը և բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը:

Մեր տեսլականը
Աջակցել կերտել այնպիսի հասարակություն, որ բաղկացած է կրթված, ֆինանսապես կայուն և միասնական ընտանիքներից,  սեփական ապրուստն իրենց աշխատանքով վաստակող, բարեկեցիկ ապագան ու արժանապատիվ կյանքը կառուցող անհատներից և ընտանիքում ապրող ու մեծացող երեխաներից:
 
Մեր արժեքներն են
  • Գործելաոճի թափանցիկություն ու հաշվետվողականություն
  • Խնդրի համապարփակ և ամբողջական լուծում
  • Անխտրականություն և հավասարություն
  • Ազնվություն ու բարեխղճություն
  • Ընտանիքի և անհատի ֆինանսական ապահովվածություն ու կայունություն
  • Ընտանիքում սահմանափակ կարողություններ ունեցող երեխայի ապրելու  իրավունք