Նորություններ
Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ
«Ապագա» բարեգործական հիմնադրամը սկսում է նոր ուսումնական ծրագիր`«Կրթությունից աշխատանք 1 քայլ», որը նպատակ ունի աջակցել ուսանողներին՝ ունենալ մասնագիտական զբաղվածություն:
01.05.2023
Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կստանան տարբեր կազմակերպությունների անմիջապես թոփ մենեջերների կողմից ստանալու յուրաքանչյուր ամիս 24 ժամյա կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան։ Այն հնարավորություն կտա ուսանողներին կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն, տեղում մասնակցելու և կարևոր գործառնական հմտություններ յուրացնելու հնարավորություն, այնուհետև հիմնական աշխատանք հենց իրենց մասնագիտությամբ:
Ուշադրություն ՝ համապատասխան մրցույթն անցած և ծրագիր ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև 1 տարվա 80 տոկոս վարձավճարի փոխհատուցում: