Նորություններ

Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ /2025թ․

Ծրագիրը նախատեսված է 3-րդ կուրսի ուսանողների համար
15.04.2025
Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ /2025թ․

Սիրելի 3-րդ կուրսի ուսանողներ,

«Կրթությունից աշխատանք` 1 քայլ» ուսումնական ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին՝

✅ Ստանալ 1 տարվա 80 % վարձավճարի փոխհատուցում,

✅ Ծրագրի մասնակից կազմակերպությունների անմիջապես թոփ մենեջերների կողմից յուրաքանչյուր ամիս ստանալու կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան

✅ Հենց կազմակերպության ներսում մասնակցելու և կարևոր գործառնական հմտություններ յուրացնելու հնարավորություն

✅ Ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք

Տևողությունը՝ 5 ամիս։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ 📩info@apagafoundation.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը:

Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

1. Անուն, ազգանուն, կուրս,

2. Համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա ՄՈԳ֊ի արդյունքները,

3. Հեռախոսահամար և էլ․ հասցե

Պահանջվող մասնագիտական ուղղություններն են՝

1. Տվյալագիտություն

2. Ինֆորմատիկա և մաթեմատիկա, համակարգչային գիտություն

3. Ծրագրավորում

4. Տնտեսագիտություն ՏՏ կառավարմամբ

5. Տվյալագետ

6. Համակարգչային ինժեներ

7. Ֆինանսներ

8. Ակտուարական մաթեմատիկա

9. Իրավաբան

10. Քիմիկ-մանրէաբան

11. Էլեկտրիկ-ինժեներ

12. Մարքեթինգ

13. Թվային մարքեթինգ

14. Էրգոթերապիա

15. Բիզնես անալիտիկա

16. Ճարտարապետ

17. Մակրոտնտեսագետ

18. Տնտեսագետ մոդելավորող

19. Էկոնոմետրիստ

20. Հաշվապահ

21. Ծրագրերի և նախագծերի կառավարում

22. ՏՏ և ինժեներական տեխնոլոգիաներ

23. Միջազգային բիզնես

24. Բանասեր՝ անգլերեն

25. Ինժեներական ֆիզիկա, ՏՏ

26. Սոցիալական աշխատող

27. Գրաֆիկ դիզայն, ինտերիերի ձևավորում

28. Զբոսաշրջության կառավարում

29. Սերվիս և հյուրընկալություն

30. Կառավարում

Առաջին փուլն անցնելու դեպքում էլ․ հաղորդագրությամբ կստանաք կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար, որն անց է կացվում անգլերենի,տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:

📌Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 07.06.2025թ․

Մաղթում ենք հաջողություն 🤩

Համագործակցող կառույցներն են՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՀՀ ԱՍՀՆ, Կոկա֊Կոլա Արմենիա, Ջի Պեպսի֊Կոլա, Team Solutions, Renshin, ԷՖԵՍ, McCan Yerevan, , Մանկական զարգացման հիմնադրամ, Time Armenia, Eventtoura