Նորություններ
2500 կգ կերի տրամադրում Կոտայքի և Արագածոտնի մարզերի 22 ընտանիքների
Նախորդ շաբաթվա ընթացքում մոտ 2500 կգ կեր հերթական անգամ բաժանվեց Կոտայքի և Արագածոտնի մարզերի 22 ընտանիքների միջև․ այն ընտանքիների, ովքեր այս պահին հանդիսանում են "Հանուն բարեկեցիկ Ապագայի" ծրագրի շահառուները:
Ապագա հիմնադրամ-ի կողմից իրականացվող ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բացի ֆերման նվիրելուց մենք ապահովում ենք ֆերմերներին ընթացիկ անհրաժեշտ ամեն ինչով` մինչև ֆերմերի եկամուտ ստանալը:
Ամենակարևորը՝ մենք բոլո ընտանիքների համար 100%-ով լուծում ենք նաև վաճառքի խնդիրը, հետևաբար մեր ծրագրի մասնակիցներին մնում է ընդամենը աշխատել և սեփական աշխատանքի միջոցով ունենալ կայուն եկամուտ:
27.07.2021
