Նորություններ

Հուշագրի ստորագրում

ՀՀ ֆինանսների նախարարության և «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի միջև տեղի է ունեցել համաձայնության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն:
23.10.2024
Հուշագրի ստորագրում

Հուշագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է երկուստեք ուղղել հնարավոր բոլոր ջանքերն ու ռեսուրսները «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի լիարժեք իրականացմանը: Հիմնադրամի հետ համագործակցության նպատակն է կազմակերպել համապատասխան մասնագիտություն ունեցող լավագույն ուսանողների պրակտիկան ֆինանսների նախարարությունում և ներգրավել նրանց նախարարության մի շարք հաստիքներում՝ դրանով իսկ հիմք դնելով պետական կառավարման համակարգը երիտասարդ և հմուտ կադրերով համալրելու կարևորագույն գործին:

Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է ՀՀ ֆինանսների նախարարության պատրաստակամությունը կրթական գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավման հարցում: