Նորություններ
Ծրագրի 2024թ-ի փուլի ամփոփման միջոցառում
«ԱՊԱԳԱ» հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի նպատակն է միավորել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու զբաղվածությանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 80% փոխհատուցում, մասնակցել տարբեր ընկերությունների թոփ մենեջերների կողմից իրականացվող կրթական կուրսերին, ունենալ որակյալ մասնագիտական պրակտիկա, իսկ ծրագրի ավարտին լավագույններն ունենում են հիմնական աշխատանք:
Հունիսի 19-ին ծրագրի 2024թ֊ի փուլի ամփոփման միջոցառումը բացեց ԱՊԱԳԱ հիմնադրամի տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը, ով ողջունեց ներկաներին և ընդգծեց ծրագրի հաջող ընթացքն ու հիմնադրամի շարունակական աջակցությունը երիտասարդների աճի և զարգացման գործում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալը՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը կրթական համակարգում։
Հատուկ խոսքով հանդես եկան հետևյալ հյուր խոսնակները՝
Ա․ Եսայան, ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար՝ «Պետական համակարգում նոր սերնդի ներգրավվածությունը՝ արդյունավետ կառավարման և զարգացման հիմք» թեմայով,
Ռ․ Սիմոնյան, ՀՀ ԲՏԱ նախարարության նախարարի տեղակալ՝ «Երիտասարդ ներուժը և տեխնոլոգիական առաջընթացը՝ Հայաստանի նորարարական զարգացման շարժիչ ուժ» ելույթով,
Ա․ Չիլինգարյան, ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ՝ «Սոցիալական աշխատանքի զարգացման հեռանկարները Միասնական սոցիալական ծառայության գործունեության շրջանակներում» թեմայով,
Վ․ Պողոսյան, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի արտաքին կապերի կառավարիչ՝ «Պատասխանատու գործընկերություն՝ որպես սոցիալական ներդրման ուղի» թեմայով։
Ն․ Մարությանը ներկայացրեցին «APAGA-Campus» համագործակցությունը՝ ընդգծելով կրթական և գործնական փորձի միավորման կարևորությունը
Երեկոյի շրջանակում տեղի ունեցավ նաև շնորհակալագրերի հանձնում ծրագրի դասընթացավարներին՝ ի նշան երախտագիտության նրանց նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև վկայականների հանձնում նախորդ տարվա ծրագրի շրջանավարտներին։
Միջոցառումը եզրափակվեց ջերմ հյուրասիրությամբ և նեթվորքինգի հնարավորությամբ՝ միավորելով տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, նախորդ փուլերի ընթացքում ավարտած, այս տարի ավարտող և ծրագրում նոր ընդգրկվող ուսանողներին ![]()