Նորություններ
Հրուշակագործության դասընթացների ամփոփում
Տարին ու 2021 թվականի ծրագրերը ամփոփելով, չենք մոռացել մեր վանիլաբույր ուղղության մասնակիցների նվերների մասին: Տարեվերջին հասցրեցինք նաև հանձնել ծրագրով նախատեսված սարքավորումներն ու պարագաները հրուշակագործության դասընթացներին մասնակցած ու փայլուն կերպով ավարտական քննությունները հանձնած մեր մասնակիցներին:
27.12.2021

Մեր վանիլաբույր ու ամենահամեղ ուղղության մասնակիցներն են՝ մեր հրուշակագործները։ Գրանցված արդյունքներն ու հաջողության պատմությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Հիմնադրամի որդեգրած ռազմավարությունը ճիշտ է։ Միայն մասնագիտանլով և սեփական աշխատանքի միջոցով է հնարավոր հաղթահարել ֆինանսական դժվարթությունները և կառուցել բարեկեցիկ ապագա։
Ծրագրի մասնակիցները վերապատրաստվել են Culinary Arts and Hospitality Academy-ում` լավագույն մասնագետների մոտ:
....................................
Նախաձեռնությունն իրականացվում է «Ապագա» հիմնադրամի «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ:
Տես հղումը նաև մեր ֆեյսբուքյան կայքում։