Նորություններ

Հաջողության պատմություն․ 13 շահառու

13 շահառու կանայք դարձել են պահանջված մասնագետներ և ունեն իրենց աշխատանքը
23.12.2021
Հաջողության պատմություն․ 13  շահառու

Այս տեսանյութում երևացող բոլոր շահառուներն առանց բացառության ունեն իրենց հաջողության պատմությանը։ Մեր ամենապահանջված ուղղություններից մեկը գեղեցկության ոլորտն է, և այսօր հստակ կարող ենք ասել, որ այս ուղղության մեջ ընդգրկված 13 շահառու կանայք դարձել են պահանջված մասնագետներ և ունեն իրենց աշխատանքը, բոլորն առաց բացառության գումար են վաստակում։

Մեծ իմաստով մենք հիմնովին փոխել ենք մարդու կյանքի որակը, իսկ արդյունքի հասնելու համար օրուգիշեր աշխատել ենք, անսահման շատ սեր ու ջերմություն ենք դրել, հավատ տալով մարդկանց ու հավատալով, որ կստացվի, չենք կանգնել ոչ մի վայրկյան և գնացել ենք դեպի նպատակ։

Մեզ հաջողվել է հասնել սահմանված նպատակին․․․

Շնորհակալություն METRO International Beauty Academy Yerevan-ին այսքան լավ մասնագետներ պատրաստելու և արդյունավետ աշխատանքի համար։

Նախաձեռնությունն իրականացվում է «Ապագա» հիմնադրամի և Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կողմից իրականացվող “Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում: