Նորություններ
Երկու ծրագիր ավելի քան 50 շահառուի համար

«Ապագա» հիմնադրամը՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացվող «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում.
- կազմակերպել է մի խումբ շահառուների վերապատրաստում հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ: Մեր մասնակիցները՝ մի քանի ամիս տևած դասընթացների արդյունքում ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ ու նոր մասնագիտութմաբ աշխատելու հնարավորություն:
Մեր հաշվապահներն "Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն"-ի կողմից պաշտոնապես ստացան իրենց դիպլոմները: Նրանք բոլորն արդեն որակավորված հաշվապահներ են, ավելին նրանց մեծ մասն արդեն աշխատում են տարբեր ընկերություններում:
Սա բարդ ուղղությունն էր և կարող ենք հստակ ասել, որ և մեր մեր շահառուները, և դասավանդող մասնագետները, և հիմնադրամի թիմը պատվով դուրս եկան այս դժվար փորձությունից և շատ լավ արդյունքներ գրանցեցին:
Մեր նպատակն այն է, որ ծրագրի բոլոր մասնակիցներն ունենան կայուն աշխատանք և կայուն եկամուտ: Ընդամենը ամիսների տարբերությամբ մարդկային կյանքի որակ է փոխվել, նրանք այսօր ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա և հստակ քայլում են դեպի արժանապատիվ ապագա: Տես հղումը նաև մեր ֆեյսբուքյան կայքում։
Աջակցություն է ցուցաբերվել մարզերում և Երևանում բնակվող 45 ընտանիքի: Այս տեսահոլովակում մեր շահառուներից ընդամենը 4-ն են, բայց միայն այս ծրագրում մենք ունենք 45 ընտանիք, ովքեր այսօր աշխատում են, արարում են և ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Տես հղումը նաև մեր ֆեյսբուքյան կայքում։