Նորություններ

Մայրերի կայունացման ծրագիր

«Մայրերի կայունացման ծրագրի» մասնակից մայրիկներն արդեն աշխատում են և ունեն աշխատանք և կայուն եկամուտ։
01.12.2021
Մայրերի կայունացման ծրագիր

«Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող «Մայրերի կայունացման ծրագրի» համառոտ պատմությունն է, որտեղ մեր շահառուները կիսվում են իրենց փորձով, անցած ճանապարհով և ձեռքբերումներով: Հիշեցնենք, որ դասընթացի շրջանակում մեր մայրիկները միաժամանակ ձեռք բերեցին երկու մասնագիտություն` կար ու ձև և մոդելավորում, օճառագործություն և խնամքի միջոցներ:

Մեր բոլոր մայրիկներն արդեն աշխատում են, նրանք ունեն աշխատանք և կայուն եկամուտ, նրանք իրոք հերոսներ են և նրանցից յուրաքանչյուրն արդեն ունի իր հաղթանակի պատմությունը: