Նորություններ

Հաջողության պատմություն․ Գևորգ

Ապագա հիմնադրամի աջակցությամբ հետախույզ սպան առաջին քայլերն է անում ճագարաբուծության ոլորտում։
10.11.2021
Հաջողության պատմություն․ Գևորգ

Գևորգը "Ապագա" հիմնադրամի ծրագրում ընդգրկված ֆերմերներից է: Հետախույզ սպա է եղել՝ սնայպեր:

Վերջին պատերազմի ժամանակ ստացած վիրավորման հետևանքով ծառայությունն ավարտել է : Ասում է «17 տարի մենակ կրակել եմ, նոր մտել եմ այս կյանք, կամաց-կամաց հարմարվում եմ»:

Երրորդ կարգի հաշմանդամ է ու12 վիրահատություն է տարել...

Մինչ սա էլ է Գևորգը ճագար պահել, իսկ հիմա բարի գալուստ պրոֆեսիոնալ գործ, ասենք շնորհավոր և մաղթենք շատ հաջողություններ այս ոլորտում: