Նորություններ

Վարսահարդարման և մատնահարդարման դասընթացի ամփոփում

Մեկ տասնյակից ավել ընտանիքի համար ամուր հիմք դրվեց արժանապատիվ կյանքով ապրելու և արարելու համար։
24.09.2021
Վարսահարդարման և մատնահարդարման դասընթացի ամփոփում

Եվս մեկ ծրագիր ավարտվեց, իսկ դա նշանակում է, որ մեկ տասնյակից ավել ընտանիքի համար ամուր հիմք դրվեց արժանապատիվ կյանքով ապրելու և արարելու համար։

Նրանք այսօր տիրապետում են ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկին, տիրապետում են վարսահարդարման և մատնահարդարման նրբություններին,

ունեն կայուն աշխատանք և կայուն եկամուտ։

Մենք հաջողություն ենք մաղթում մեր մատնահարդարներին և վարսահարդարներին և համոզված ենք, որ նրանց հաղթանակի պատմությունը շարունակական է լինելու։

Մինչ դասընթացի ավարտը "Ապագա" հիմնադրամի վարսահարդարներըհանդես եկան շատ բարի նախաձեռնությամբ և անվճար սպասարկեցին ամենաբարի հաճախորդներին: Նրանք գեղեցիկ կտրվածք, շատ ժպիտներ, սեր ու ջերմություն տվեցին մեր շատ սիրելի տատիկ պապիկներին, ովքեր այս պահին շատ ունեն այդ ուշադրության կարիքը:

Մենք ուրախ ենք և միաժամանակ հպարտ, որ մեր ծրագրի մասնակիցներն ու մեր գործընկերները միացան այս նախաձեռնությանը և մեզ հետ կիսեցին բարին արարելու ու տարածելու մեծ ցանկությունը:

 

Նախաձեռնությունն իրականացվում է «Ապագա» հիմնադրամի և Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կողմից իրականացվող “Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում:

METRO International Beauty Academy Yerevan

Viktorya Galstyan Raistyle

Philip Morris International