Նորություններ

Հաջողության պատմություն․ Մարինե

Հինգ երեխաների մայրիկն արդեն մշտական եկամուտի աղբյուր ունի։
03.09.2021
Հաջողության պատմություն․ Մարինե

Հաղթանակի պատմության լավագույն օրինակներից:

Մենք մրցույթ էինք հայտարարել մատնահարդարների շրջանում․ ով ամենաշատ գումարը կաշխատեր մեկ ամսվա ընթացքում, հատուկ մրցանակ կստանար Ապագա հիմնադրամի կողմից:

Մարինեն է, 5 երեխաների մայրիկը, մեր ուժեղ և իր տեսակով հաղթող մասնակիցը: Նա արդեն աշխատել է 110000 դրամ, դասընթացի ավարտին դեռ կա 2 շաբաթ, բայց մեր բոլոր մասնակիցներն անխտիր գումար են աշխատել և շարունակում են աշխատել:

Սա է Հիմանադրամի հիմնական նպատակը՝ ապահովել կայուն աշխատանք ու կայուն եկամուտ. փոխել մարդու կյանքի որակը և այնպես անել, որ մարդիկ ամուր կանգնեն իրենց ոտքերի վրա:

Աշխատելով պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները:

Տես նյութը մեր ֆեյսբուքյան էջում։