Նորություններ
Հաջողությամբ իրականացված ևս երկու դասընթաց
Ավարտվեց «Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող դասընթացներից մեկը, որի շրջանակում մեր մայրիկները միաժամանակ ձեռք բերեցին երկու մասնագիտություն` կար և մոդելավորում, օճառագործություն և խնամքի միջոցներ:
27.08.2021

Ավարտվեց «Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող դասընթացներից մեկը, որի շրջանակում մեր մայրիկները միաժամանակ ձեռք բերեցին երկու մասնագիտություն` կար և մոդելավորում, օճառագործություն և խնամքի միջոցներ:
Նպատակը մեկն է` այնպես անել, որ նրանք բոլորն ունենան աշխատանք և կայուն եկամուտ:
Բացի մասնագիտություն ձեռք բերելուց մեր մայրիկները ստացան մեր սերն ու ջերմությունը, մեր ուշադրությունը, համոզվեցին, որ այևս մենակ չեն, ինքնավստահություն ձեռք բերեցին, արդեն իսկ արեցին առաջին քայլերն իրենց սեփական գործն սկսելու և գումար վաստակելու համար:
Մեր բոլոր մայրիկները հերոսներ են և նրանցից յուրաքանչյուրն արդեն ունի իր հաղթանակի պատմությունը:
Տես նյութը մեր ֆեյսբուքյան էջում։