Նորություններ
«Ապագա» հիմնադրամը վերսկսում է ճագարաբուծական մինի ֆերմաներ հիմնելու ծրագիրը՝

📣Ուշադրություն📣
«Ապագա» հիմնադրամը վերսկսում է ճագարաբուծական մինի ֆերմաներ հիմնելու ծրագիրը՝ այս անգամ Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Նախաձեռնությունն իրականացվում է «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակներում` «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ:
Այս նախաձեռնության շրջանակներում սոցիալապես խոցելի 20-25 ընտանիքներ հնարավորություն կստանան հատուկ վերապատրաստման արդյունքում կայանալու որպես ֆերմեր, զբաղվելով կայուն եկամուտ ապահովող գործով՝ ճագարաբուծությամբ: Ծրագրի շրջանակներում ընտանիքներին տրամադրվելու են`
🔶Ուսուցում
🔶Ճագարաբներ
🔶Ճագարներ/Ճագարամայրեր
🔶Համակցված կեր
🔶Դեղորայք
🔶Մասնագիտական խորհրդատվություն` 1 տարի շարունակ:
Ամենակարևորը՝ մենք լուծելու ենք նաև շուկայի հարցը. ստացված արդյունքը մթերվելու է, և որևէ շահառու վաճառքի խնդրի առաջ չի կանգնելու: Քանի որ ծրագրի շահառուների քանակը սահմանափակ է, ընտրությունը կատարվելու է շատ խիստ և մանրամասն ուսումնասիրության արդյունքում:
Նախնական հավաքագրման համար կարող են դիմել այն ընտանիքները, ովքեր ունեն.
🔶Պատասխանատվության զգացում և աշխատելու ցանկություն,
🔶2 և ավել երեխա և/կամ զինհաշմանդամ, և ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում,
🔶20 և ավել քմ շինություն՝ փակ տարածք ֆերմայի համար,
🔶Չունեն կայուն եկամտի աղբյուր:
Դիմելու համար մինչև փետրվարի 25-ը(❗️) գրեք մեր էջին (https://www.facebook.com/Apagafoundation)` ուղարկելով`
- անուն, ազգանուն,
- հեռախոսահամար,
- բնակության վայր,
- ընտանիքի կազմ:
Դիմումների ուսումնասիրությունից հետո մենք կկապվենք ձեզ հետ և հավելյալ կտեղեկացնենք հետագա հանդիպման ժամի ու վայրի մասին: