Նորություններ
Պարգևատրում Երևան համայնքին ցուցաբերած աջակցության համար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է «Ապագա» հիմնադրամին Երևան համայնքին ցուցաբերած աջակցության համար:
«Մեր երկիրն ու մայրաքաղաք Երևանը բավականին ծանր փորձությունների միջով անցան և այդ դժվարին ժամանակաշրջանում եղան բազմաթիվ նվիրյալներ, ովքեր կանգնեցին համայնքի կողքին: Առանց ընկերների ու տարբեր բնագավառների պրոֆեսիոնալների չենք կարող անցնել որևէ ճանապարհ: Երևանը ես համարում եմ շնչող էակ, որին, ինչպես և յուրաքանչյու մարդու, միշտ պետք է օգնություն: Ինձ համար մեծ պատիվ է ձեզ նման նվիրյալների հետ ապրել մի քաղաքում»,- նշել է քաղաքապետը:
30.07.2021
