Նորություններ

Հավերի ֆերմայի պիլոտային ծրագիր Գեղարքունիքի մարզում

Իսկ դուք գիտեի՞ք, որ գյուղատնտեսության ոլորտում Ապագա հիմնադրամն իրականացրել է նաև այս պիլոտային ծրագիրը․ Գեղարքունիքի մարզում ընտրվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 5 ընտանիքներ, ում տրամադրվել է հավի ֆերմաներ, դասընթացներ ու մասնագիտական աջակցություն՝ գործի նրբությունները յուրացնելու համար, ինչպես նաև ապահովվել է ստացված ձվերի իրացումը
09.03.2022
Հավերի ֆերմայի պիլոտային ծրագիր Գեղարքունիքի մարզում

«Ապագա» հիմնադրամի հերթական հաջողված ծրագիրն այս անգամ Գեղարքունիքի մարզում: Պիլոտային ծրագրի շրջանակում ընտրել ենք 5 խոցելի և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներ և յուրաքանչյուրին տրամադրել ենք 200 հատ հավ, իրականացրել ենք անասնագոմերի ձևափոխություն և տրամադրել ենք անվճար կեր:

Ամենակարևորը, այս ծրագրում նույնպես մենք պաասխանատու ենք ստացված ապրանքի 100% իրացման համար 2 տարի անընդմեջ:

Սյսպիսով բոլոր ընտանքիներն անխտիր ունեն կայուն վաճառք, իսկ դա նշանակում է, որ նրանք ունեն իրենց փոքր բիզնեսը և սեփական աշխատանքի միջոցով հաղթահարելու են բոլոր դժվարություններն ու լուծեն իրենց ֆինանսական խնդիրները:

Ձվի ամբողջական սպառումն իրականացվում է «Նավասարդ Ագրոյի» կողմից:

----------------------------------

Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի իրականացումն ապահոված Նավասարդ Ագրո Navasard-Agro ընկերությանը: