Նորություններ

"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում"

Ապագա» հիմնադրամը, Մանկական զարգացան հիմնադրամը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մեկնարկիեցին «Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագրի մեկնարկի մասին:
18.07.2019
"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում"

Ծրագիրն իրականացվում է «Ապագա» հիմնադրամի ֆինանսավորմամբ և նպատակ ունի մի կողմից կյանքի դժվարին իրավիճակում գտնվող  զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ապահովել անվճար մասնագիտական ծառայությունների մատուցում, մյուս կողմից, հոգալ այդ երեխաների ծնողների զբաղվածության հարցը՝ ապահովելով անհրաժեշտ վերապատրաստումներ, դասընթացներ և համապատասխան աշխատանք:

Ծրագրով նախատեսվում է փորձարկել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և նրանց ընտանքիների ուժեղացման մի մոդել, որը ենթադրում է պետության, տեղական բիզնեսի, ֆինասնավորող հիմնադրամի և մասնագիտական ծառայություն մատուցող հիմնադրամի համագործակցություն։

«Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը նշեց, որ հիմնադրամի գործունեությունը միտված է աջակցելու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին և հիմնադրամի կողմից իրականացված գործո­ղություններն ուղղված են անհատի և ընտանիքի կյանքի շղթայի բոլո՛ր օղակներում առկա խոցերի քայլ առ քայլ վերացմանը: Այս ծրագիրը և համագործակցության այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով լուծել առաջացած խնդիրները, առողջացնել և ուժեղացնել ընտանիքը՝ օգնելով նրանց կառուցել բարեկեցեցիկ ապագա:

Մանկական Զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց. «Ծրագրի գաղափարն ու իրականացումը հնարավոր է դարձել  ՄԶՀ-ի երկարատև կուտակված փորձի, գործըներ հիմնադրամի կողմից խնդրի կարևորվման, տեղական բիզնեսի պատրաստակամության և պետության   հետ համագործակցության արդյունքում։ Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում սոցիալական ոլորտում հեռանկարային փոփոխությունների տանող քայլերին  և ստանձնում պատասխանատվություն հետաքրքրված շահգրգիռ կողմերով՝ առհասարակ կենտրոնում դնելով երեխայի և ընտանքի ուժեղացման շահը։ Եվ այս ձևաչափը հնարավորություն է տալիս համագործակցության արդյունքում համատեղել ամբողջական ջանքերն ու ռեսուրսները՝ հստակ պլանավորած ժամկետներում առողջ մտածողությամբ անհատներ ապա ընտանքիներ  և հասարակություն ունենալու համար»։

Ծրագիրը իրականություն դարձնելու հարցում առանցքային դեր է խաղացել նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, քանի որ նրա և ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ  հնարավոր դարձավ ծրագրում ընդգրկված մայրիկներն ապահովել կայուն աշխատանքով «Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող արտադրամսում: