Նորություններ
Ժասմենան հաճախում է դպրոց
Այս ժպտերես ու անուշիկ բալիկի՝ Ժասմենայի ամենակարևոր իրավունքներից մեկը՝ կրթության իրավունքը հնարավոր եղավ իրացնել միայն այս ուսումնական տարի:
01.10.2019
![Ժասմենան հաճախում է դպրոց Ժասմենան հաճախում է դպրոց](http://apagafoundation.am/storage/files/71721538-3247473161937326-8299568925612441600-n-1200x_.jpg?token=49a7b888271b63edab5a0711c6896cd2)
ժասմենայի ընտանիքը Ապագա հիմնադրամի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագրի առաջին շահառուներից է:
Ծրագրի շրջանակներում Ժասմենայի մայրիկն օգոստոսից աշխատում է Yeremyan Projectsում, իսկ Ժասմենան հաճախում է հատուկ ծրագրի շահառուների համար Հիմնադրամում բացված խնամքի խմբակ և անվճար ստանում է նաև անհրաժեշտ մասնագիտական ծառայությունները:
Սեպտեմբերից սոցիալական աշխատողի ջանքերով Ժասմենան ընդունվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և այժմ թյութորի ուղեկցությամբ հաճախում է դպրոց, դասերից հետո շարունակում է ստանալ մասնագիտական ծառայություն և խնամք Հիմնադրամում՝ մինչ մայրիկը կավարտի գործը:
Ծրագիրը հնարավոր դարձրեց փոխել այս ընտանիքի կյանքը՝ հասանելի դարձնելով շատերի համար պարզ ու հասարակ բաներ, որոնց, հանգամանքների բերումով, անհաղորդ էր մնացել ժպտերեսիկ ժասմենան և իր ընտանիքը: