Նորություններ
"Խելացի" գյուղատնտեսության ծրագիրը գերազանցում է բոլոր սպասելիքները
Այս ծրագրի շրջանակում փորձ է կատարվում կերտել օրինակելի մոդել, որի կիրառմամբ նույնիսկ ցածր որակի հողատարածքում հնարավոր կլինի ցանել բանջարանաբոստանային տաբեր կուլտուրաներ և օգտագործելով ժամանակակից լուծումներ՝ հիմնել շահութաբեր տնտեսություն:
27.08.2019

Այս մոդելի ստացման նպատակով մենք Եղվարդում ընտրեցինք ցածր որակի հող, այն մշակեցինք հատուկ տեխնիկայի միջոցով։ Այնուհետև քաշվեցին ջրագծեր և Հիմնադրամի կողմից ընտրված ընտանիքը, ոլորտի փորձագետների և մասնագետների օգնությամբ ու խորհրդատվությամբ, սկսեց աշխատել տվյալ հողատարածքում:
Մենք ունենք երկու հիմնական նպատակ՝ ընտանիքի համար ստեղծել եկամտի աղբյուր՝ օգնելով նրանց արագ հաղթահարել աղքատությունը և դարձնել նրանց ֆինանսապես ավելի կայուն: Երկրորդ նպատակն ավելի հեռանկարային է․ ծրագրի արդյունքում ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ, մենք ստանալու ենք օրինակելի մոդել, թե ինչպես օգտագործել և մշակել ցածր որակի հողը և միաժամանակ ունենալ բարձր բերքատվություն:
Մոդելն ստանալուց հետո, մենք կկարողանանք նաև աջակցել ՀՀ մարզերում բնակավող այլ անապահով ընտանիքների և օգնել նրանց հաղթահարել աղքատությունը: