Նորություններ

Կայացավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը

Օրերս Grand Hotel Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը, որին ներկա էին գործարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել Հիմնադրամի ստեղծման շարժառիթները, շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացրած ու ընթացիկ ծրագրերը, որդեգրած առաքելությունն ու գրանցված արդյունքերը։
30.11.2019
Կայացավ «Ապագա» հիմնադրամի շնորհանդեսը

Նշենք, որ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և զինհաշմանդամներին:  

Հիմնադրամի գաղափարախոսության հիմնական առանցքը կառուցված է այն մտքի շուրջ, որ աղաքատության հաղթահարման համար, առաջին հերթին, մարդն ինքը պետք է սկսի աշխատել և վաստակել իր գումարը։ Հենց այդ գաղափարախոսության շրջանակում էլ իրականացվում են հիմնադրամի 4 ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու մարզերում բնակվող կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հաշմանդամ երեխաների մայրերին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, զինհաշմանդամներին, ինչպես նաև գյուղերում բնակվող աղքատ կամ ծայրահեղ աղքատ ընտանիքներին:  

ԱՊԱԳԱ

Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը նշեցին, որ հիմնդրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ ամբողջական և հեռանկարային լուծումների միջոցով: «Մենք օգնում են մարդկանց դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներից կրթության որակի բարելավման, հմտությունների և գիտելիքների զարգացման, զբաղվածության և առողջական խնդիրների լուծման և ֆինանսական կայունության ապահովման միջոցով»։  

Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, «Ապագա» հիմնադրամն իր գործողություններով նպաստում է ծրագրում ընդգրկված շահառուների կրթության որակի բարելավմանը, նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև զբաղվածության և  առողջական խնդիրների  լուծմանը։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի: Հիմնադրամի ծրագրերի շրջանակում ընձեռված հմտությունների, հնարավորությունների և աջակցության միջոցով մարդն ինքն է սկսում աշխատել և գումար վաստակել, և մենք նրա հետ միասին փորձում են ստեղծել այն ճանապարհը, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով այդ կյանքի և ապագայի անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքերը ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթի ժամանակ նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն  Տաթև Այրումյանը։

Նշենք նաև, որ հիմնադրամի հետ արդեն համագործակցում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց համատեղ ջանքերի արդյուքնում հնարավոր է դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։