"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում"

Այս ծրագրի շրջանակում հիմնադրամը նպատակ ունի աջակցել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին, ովքեր ունեն զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ:  Ծրագրում ընդգրկված երեխաների համար "Ապագա" հիմնադրամը հատուկ բացված կենտրոնում ապահովում է երեխաների անվճար խնամքը և մասնագիտական ծառայությունների մատուցումը: Մյուս կողմից, Հիմնադրամը հոգում է այդ երեխաների ծնողների զբաղվածության հարցը՝ ապահովելով անհրաժեշտ վերապատրաստումներ, դասընթացներ և համապատասխան աշխատանք:
"Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում" ծրագրով նախատեսվում է փորձարկել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և նրանց ընտանքիների ուժեղացման մի մոդել, որի ստեղծման նպատակով հիմնադրամը համագործակցում է Մանկական զարգացան հիմնադրամի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ: Այս ծրագիրը և համագործակցության այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով լուծել առաջացած խնդիրները, առողջացնել և ուժեղացնել ընտանիքը՝ օգնելով նրանց կառուցել բարեկեցիկ ապագա:
 
Կարևորելով մասնագիտական ծառայութնունների ճիշտ մատուցումը և երեխայի խնամքի ճիշտ կազմակերպումը, Ապագա հիմնադրամը համագործակցում է Մանկական Զարգացման հիմնադրամի հետ, ովքեր, հանդիսանալով ծրագրի գործընկեր ոչ միայն զբաղվում են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի ճիշտ կազմակերպմամբ և մասնագիտական ծառայությունների մատուցմամբ, այլ նաև առանձնակի ուշադրություն են հատկացնում արդյունավետ և հասցեական սոցիալական աշխատանքին, որն է՝ ընտանիքի կարիքների գնահատում, բազմակողմանի զարգացման պլանի մշակում և իրականացում:
 
Ծրագրի  շահառուների ընտրությունը հիմնված է ընտանիքների սոցիալական վիճակի և զարգացման խնդիրներ ունեցող երեխայի մոր՝ աշխատելու ցանկության ու  պատրաստակամության գնահատականի վրա: Առանձնակի ուշադրություն է հատկացվում արդյունավետ և հասցեական սոցիալական աշխատանքին, որն է՝ ընտանիքի կարիքների գնահատումը, բազմակողմանի զարգացման պլանի մշակումը և իրականացումը:
 
Ծրագիրը իրականություն դարձնելու հարցում առանցքային դեր է խաղացել նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, քանի որ նրա և ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ  հնարավոր դարձավ ծրագրում ընդգրկված մայրիկներն ապահովել կայուն աշխատանքով «Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող արտադրամսում:
 
«Ներդնում ենք այսօր, շահում ենք ապագայում» ծրագրի առաջին փուլում նախատեսված է ընդգրկել մինչև 10 երեխա:  Ծրագրի առաջին փուլի տևողությունը 6 ամիս է: