Աշխատանք Զինհաշմանդամներին

Աշխատանք Զինհաշմանդամներին
Ծրագրի նպատակն է նպաստել  զինհաշմանդամների  գործազրկության խնդրի լուծմանը և, այդպիսով, նրանց արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի կառուցմանը: 
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և «Զինվորի տուն» հասարակական կազմակերպության՝ զինծառայողների վերականգնողական կենտրոնի   հետ միասին:  Ծրագրի գործընկերները  տվյալներ են տրամադրում   աշխատանք փնտրող զինհաշմանադմերի վերաբերյալ, իսկ “Ապագա” հիմնադրամը տարբեր ոլորտների ներկայացուցիչ առաջատար գործատուների հետ իրականացնում է աշխատանքեր՝ գտնելու ծրագրի շահառու  զինհաշմանդամների համար համապատասխան աշխատանք, մշակելու նրանց վերապատրաստման և տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների ու կարողությունների ուսուցման  դասընթացներ:
 
Դասընթացի հաջող ավարտից ու տվյալ աշխատանքի համար  անհրաժեշտ  հմտությունների ձեռքբերումից հետո, զինհաշմանդամն անցնում է հիմնական աշխատանքի:
 
Այսպիսով ծրագրի ընթացքում կերտվում է մի մոդել, որի միջոցով աշխատանքային փորձ և համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող զինհաշմանդամերը կարճ ժամանակում վերապատրատումների և անհրաժեշտ պրակտիկ գիտելիքների ձեռք բերման արդյունքում կարողանում են լիարժեք աշխատել և բավարարել տվյալ հաստիքի համար անհրաժեշտ պահանջները:
 
Այսպես օրինակ՝ ծրագրի խոշոր գործընկերներից է Արդշինբանկը։ Այս պահին երկու զինհաշմանդամ բանկում անցնում են անհրաժեշտ որակավորման հատուկ մշակված դասընթացներ: Արդշինբանկի հետ համատեղ կերտված և բանկային ոլորտի համար  նախատեսված  մոդելը փորձարկելուց հետո այն  հնարավոր կլինի կիրառել նաև ՀՀ այլ բանկերում:
 
Գլոբալ առումով ծրագրի նպատակն է ո՛չ միայն վերապատրաստել, որակավորել, գիտելիքներով զինել և  աշխատանքով ապահովել կոնկրետ ու սահմանափակ թվով զինհաշմանդամների, այլև կերտել հաշմադամների աշխատանքի տեղավորման այնպիսի օրինակելի մոդել, որը կիրառելի կլինի  հետագայում այլ գործատուների ու շահառուների կողմից: