«Ապագա» հիմնադրամն իրականցնում է առողջապահական, սոցիալական և կրթական ծրագրեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ նպատակ ունենալով աջակցել այս ոլորտներում առկա հիմնական խնդիրների արմատական ու երկարաժամկետ լուծմանը:
Հիմնադրամի ռազմավարությունը միտված է աջակցելու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողներին, ինչպես նաև զինհաշմանդամներին:
Մենք բացահայտում ենք խնդիրը, գտնում, ուղենշում և գործնականում կիրառում տվյալ խնդրի ո՛չ թե միակողմանի և ժամանակավոր, այլ համապարփակ, ամբողջական և համալիր լուծումներ:
Գիտակցելով, որ հաճախ վերքը չե՛ս բուժի միայն մեկ դեղահաբ նվիրաբերելով՝ մենք առաջարկում ենք երկարատև և արմատական բուժում: Արդյուքնում հիմնադրամի շահառուները, ստանալով համապատասխան աջակցություն և ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, ոչ միայն հաղթահարում են իրենց խնդրիրները, այլ մեր հետ միասին կարողանում են ստեղծել անհրաժեշտ հիմքերը բարեկեցիկ ապագա կերտելու համար: