Նորություններ

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ապագա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
08.10.2025
Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ապագա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղել կողմերի ջանքերը և միավորել հնարավորությունները «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի շրջանակներում նախատեսված գործողություններն իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ համագործակցության շնորհիվ համապատասխան գիտելիքներ ու պատրաստվածություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան՝ պետական ապարատի, մասնավորապես, նախարարության թիմի լիարժեք անդամը դառնալու։

«Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ կարևորելով պետական և մասնավոր հատվածի  ջանքերի մեկտեղումը։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը միտված է կայուն զարգացում ապահովել ոչ միայն երիտասարդների, այլև պետության համար։

Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից ընտրված և վերապատրաստված 9 ուսանող արդեն մասնագիտական փորձառություն է անցնում նախարարության տարբեր ստորաբաժանումներում։ 

Շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին, այդ թվում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ին ծրագրի կողքին լինելու համար: